ԳԳոհար Սարգսյան

Տիգրան Բալայանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը

Տիգրան Բալայանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը

Մարտի 6-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով կոմիտեի նախագահ Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ։ Բրյուսելում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիները քննարկեցին Հայաստան-ԵՄ գործընկերությունը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Դեսպան Բալայանը գործընկերոջը մանրամասն ներկայացրեց Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները, հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարության և գործողոությունների ծրագրի ընդունումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում