ՔՔրիստինե Ոսկանյան

ՀՀ նախագահն ու Դանիայի խորհրդարանականները մտքեր են փոխանակել առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ

ՀՀ նախագահն ու Դանիայի խորհրդարանականները մտքեր են փոխանակել առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը Հայաստան միտված է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և իհարկե, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է ժողովրդավարության ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերի ներդրման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը, ինչն էականորեն կնպաստի ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների արմատավորմանն ու զարգացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Դանիայի արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում