ԱԱնի Օհանյան

Ամբողջությամբ կֆինանսավորվեն Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները

Ամբողջությամբ կֆինանսավորվեն Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Արդյունքում ամբողջությամբ կֆինանսավորվեն Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները:

Շինարարական լրացուցիչ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը: Աշխատանքների ավարտն ապահովելու շրջանակում կազմվել են ծավալների ճշգրտման, լրացուցիչ աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ և այլ վճարներ: Մասնավորապես՝ առաջարկվում է Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների համար 2024 թ. հատկացնել 108,481,000 դրամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում