ԻԻրինա Մկրտչյան

Ֆինանսների նախարարն ու Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Ֆինանսների նախարարն ու Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի հետ:

 

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ կարևորվել է երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացող համագործակցությունը:

 

Նախարարը բարձր է գնահատել հոլանդական կողմի առանձնահատուկ մոտեցումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցելուն, նաև ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Երևանում մայիսի 14-16-ը կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում