ԼԼուսինե Մուրադյան

Հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք լինել. Կիպրոսի ԱԳՆ ղեկավար

Հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք լինել. Կիպրոսի ԱԳՆ ղեկավար

Ագրեսիան, ռևիզիոնիզմը, տեղահանումը անհանդուրժելի գործիքներ են միջազգային համայնքներում: Հարկադրանքը և ուժի կիրառումը չի կարող լինել երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսը:

«Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն լիովին՝ միջազգային հանրային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան:

Մենք պարտավոր ենք, իբրև միջազգային համայնք, դեմ կանգնել ագրեսիային, դեմ կանգնել ռևիզիոնիզմին և աջակցել Հայաստանին քաղաքական տեսանկյունից, ինչպես նաև նյութապես: Այս նպատակով և վերոնշյալ համատեքստում մենք ողջունում ենք նախորդ տարվա՝ Հայաստանի և Ադրբեջան միջև հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը: Վստա՛հ եղեք, որ մեր հայ գործընկերներին ամբողջությամբ սատարում ենք այս հարցում»,- ասաց նա:

Կոնստանտինոս Կոմբոսը նաև հայտարարեց, որ Կիպրոսի Հանրապետությունը մնում է և կշարունակի նույն կերպ հավատարիմ ընկեր, վստահելի գործընկեր, ամուր աջակցության հենարան մնալ: «Մենք ձեզ համար գործընկեր ենք, մի ձայն, որ պատրաստ է աջակցել ձեզ: Կսպասենք Ձեզ Նիկոսիայում»,- ասել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում