ԳԳոհար Սարգսյան

Ջերմուկի հյուրանոցային բազայում շուտով հարյուրավոր նոր սենյակներ կավելանան. Արայիկ Հարությունյան

Ջերմուկի հյուրանոցային բազայում շուտով հարյուրավոր նոր սենյակներ կավելանան. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Ջերմուկ կատարած այցի մանրամասներին:

«Այսօր այցելել էի Ջերմուկ: Քաղաքում շատ մեծ ներդրումներ են կատարվում, հարյուրավոր նոր սենյակներ շուտով կավելանան քաղաքի հյուրանոցային բազայում:

Ու պատահական չէ, որ հենց Ջերմուկն ենք ընտրել որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման վայր, որոնք տեղի կունենան 2025 թվականի փետրվարին ու կլինեն ամենագեղեցիկը խաղերի պատմության մեջ՝ բացման ու փակման արարողություններով, բուն խաղերով, Ջերմուկի մատուցած ծառայություններով»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում