ՄՄարիամ Մխիթարյան

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունը հասել է նոր մակարդակի. Ալիև

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունը հասել է նոր մակարդակի. Ալիև

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու  Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի»,- հայտարարել է Ալիևը։ Նա  նշել է, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների համար: «Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17%-ով և մոտեցել 4,5 մլրդ դոլարի։

Երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ ավելի վաղ իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում