ԼԼուսինե Մուրադյան

«Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

«Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 
Մասնավորապես՝ շտկված են եղել ոչ միայն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, այլև՝ ստուգման ընթացքում վերցված մարինացված սաղմոն ձկան և «Հոլանդեզ» սոուսի նմուշների լաբերատոր փորձարկման արդյունքներն են փաստել, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշման համաձայն՝ «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում