ԼԼիլիթ Ասատրյան

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստին անդրադարձ է եղել նաև իրավունքների իրացմանը

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստին անդրադարձ է եղել նաև իրավունքների իրացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են խորհրդի գործող աշխատակարգում կատարվող փոփոխություններին, ընթացիկ տարում Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող պետական աջակցության բաշխմանը, խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն առնչվող թեմաների:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ` վերոնշյալ հարցերի շուրջ:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և կարևորել խորհրդի գործունեությունը՝ ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում