ՔՔրիստինե Ոսկանյան

Հանդիպումը կնպաստի ներպետական ընթացակարգերի վերանայմանը. Աննա Վարդապետյանը՝ ՄՔԴ դատախազին

Հանդիպումը կնպաստի ներպետական ընթացակարգերի վերանայմանը. Աննա Վարդապետյանը՝ ՄՔԴ դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Քարիմ Խանին հանդիպման պատրաստակամության համար և ընդգծել, որ հանդիպումը կնպաստի Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելուն, ներպետական ընթացակարգերի վերանայմանն ու դրանք Ստատուտի դրույթներին համապատասխանեցնելուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում