ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ-ում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին է ներկայացվել մեդիա ոլորտը կարգավորող նախաձեռնությունը

ԱԺ-ում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին է ներկայացվել մեդիա ոլորտը կարգավորող նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մարտի 5-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Միջազգային կառույցների անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցներում նշվում է, որ մեդիա ոլորտը Հայաստանում շատ բևեռացված է»,- ասել է Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով երկրի մեդիա ոլորտին վերաբերող հարցերին: Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խոսքի ազատությունը Հայաստանում առաջադիմել է:

Պատգամավորի խոսքով մեդիա ոլորտի բևեռացման պատճառներից է նաև լրատվամիջոցի ֆինանսական ազատություն չունենալը. թերզարգացած է գովազդի շուկան և այդ ամենը հանգեցնում է պատվեր կատարելուն:  Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ լրատվամիջոցը պետք է անաչառ լրատվություն մատուցի, պետք է տեղեկատվությունը նախ ուսումնասիրվի, հետո ներկայացվի օբյեկտիվ փաստ: Պատգամավորը հավելել է, որ շատ լրատվամիջոցներ գործում են այս կամ այն քաղաքական  կուսակցությունների պատվերով: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է նաև կուսակցական մեդիա:

Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավոր կլինի կարգավորել դաշտը և միաժամանակ  չսահմանափակել խոսքի ազատությունը:

Ապագա դիվանագետները պատգամավորի հետ զրուցել են նաև մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում