ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ն դարձել է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության անդամ

ՀՀ-ն դարձել է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության անդամ

2024 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության (ՈՒՊՈՎ) 79-րդ անդամը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

ՈՒՊՈՎ-ի նպատակն է ապահովել բույսերի նոր սորտեր բուծողների հեղինակային իրավունքների պահպանությունը՝ խրախուսելով բույսերի նոր սորտերի ստեղծումը, որը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր արտադրողականության ապահովման կարևորագույն նախապայմաններից մեկը։

 

Հայաստանի Հանրապետության ՈՒՊՈՎ անդամակցումը կնպաստի պարենային անվտանգության ապահովմանն ու բուսաբուծության ոլորտի մրցունակության բարձրացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում