ԳԳոհար Սարգսյան

ԲՏԱ նախարարն այցելել է «Սինոփսիս Արմենիա». ընդգծվել է տեխնոլոգիական ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը

ԲՏԱ նախարարն այցելել է «Սինոփսիս Արմենիա». ընդգծվել է տեխնոլոգիական ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Շրջայց եմ կատարել ընկերության Ուսումնական դեպարտամենտում տեղակայված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, կարևորել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումն արտադրական գործընթացներում:

Ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը մանրամասներ են ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, խոսել ենք «Արտադրություն-ԲՈՒՀ» համագործակցության կրթական մոդելով իրականացվող ծրագրի մասին։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում