ՄՄարիամ Մխիթարյան

Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ. Իսրայելի ՊՆ

Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է արել փետրվարի 29-ին Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին, որը հանգեցրել է պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան։

Ըստ ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարիի՝ նախնական ստուգումը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հարվածել օգնության շարասյունին. պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ:

Դանիել Հագարիի մեկ այլ հայտարարության համաձայն՝ օգնության բեռնատարների մոտ հավաքված պաղեստինցիներից մի քանիսը շատ են մոտեցել իսրայելցի զինվորներին և նրանց համար անմիջական վտանգ ստեղծել։ Դա ստիպել է զինվորականներին կրակել:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտնել է ավելի մանրակրկիտ հետաքննության մեկնարկի մասին, որը կիրականացնի անկախ մասնագիտական և փորձագիտական հանձնաժողովը: Դրա արդյունքը կհրապարակվի առաջիկա օրերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում