ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով

ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ օրակարգի շարունակական հարստացման գործում։
 

Հայաստանի ԱԳ նախարարը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և առկա հեռանկարները:

 

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
 

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաների: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն:

 

Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում