ՄՄարիամ Մխիթարյան

Տարաձայնություն Իսրայելի կառավարությունում

Տարաձայնություն Իսրայելի կառավարությունում

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը ժամանել է ԱՄՆ՝ ԱՄՆ-ի իշխանությունների հետ քննարկելու Գազայի հատվածում տիրող իրավիճակը, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ այդ այցի հարցով անհամաձայնությանը, հաղորդել Է The Times of Israel-ը:

Առանց պորտֆելի նախարարի ԱՄՆ ժամանման մասին հայտնել են նրա գրասենյակից։ Երկուշաբթի Գանցը կհանդիպի փոխնախագահ Քամալա Հարիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերքի հետ:

Երեքշաբթի Գանցը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որից հետո կմեկնի Լոնդոն, հանդիպելու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն չափազանց զայրացել է՝ իմանալով Գանցի ծրագրերի մասին, քանի որ ուղևորությունը ծրագրվել էր առանց իր հավանության: Ըստ պարբերականի, ուրբաթ Գանցի հետ  հեռախոսազրույցում նա ասել է, որ «Իսրայելը միայն մեկ վարչապետ ունի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում