ՄՄարո Թարվերդյան

Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի անհրաժեշտություն չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի անհրաժեշտություն չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եթե դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին, և ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։

 

«Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝

 

վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ.
 
երկամսյա 50.000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում