ՄՄարիամ Մխիթարյան

Հայիթիի հանցավոր խմբավորումները ներխուժել և Պորտ-օ-Պրենսի գլխավոր բանտից ազատել են մոտ 4000 բանտարկյալի

Հայիթիի հանցավոր խմբավորումները ներխուժել և Պորտ-օ-Պրենսի գլխավոր բանտից ազատել են մոտ 4000 բանտարկյալի

Զինված հանցախմբերը գրոհել են Կարիբյան ծովի Հայիթի կղզու մայրաքաղաքի գլխավոր բանտն ու ազատել մոտ 4000 բանտարկյալի։ Հաղորդվում է 10 զոհի մասին, հայտնում է BBC-ն։

Գրոհը տեղի է ունեցել, երբ Հայիթիի վարչապետը մեկնել է Քենիա՝ բանակցելու իր երկրում միջազգային զորակազմի տեղակայման համար՝ հանցախմբերի դեմ պայքարելու նպատակով: Դրանցից մեկի ղեկավարը պատերազմ է հայտարարել վարչապետին:

Իշխանությունները հայտարարում են, որ հարձակումը ծրագրված էր սպանության, առևանգման և այլ ծանր հանցագործությունների համար դատապարտյալներին ազատելու նպատակով:

Իրավապաշտպաններն էլ պնդում են, որ բանտում, որը նախատեսված է 700 բանտարկյալի համար, պահվում է մոտ 3700 մարդ։

Բանտախցերում մնացել է մոտ հարյուր հոգի, հիմնականում օտարերկրացիներ, որոնք գնալու տեղ չունեն, այդ թվում 18 կոլումբիացի զինվորներ, որոնք դատապարտվել են 2021 թ. Հայիթիի նախագահ Յովենել Մոիսեի սպանությանը մասնակցելու մեղադրանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում