ՄՄարիամ Մխիթարյան

Շվեյցարացիները մերժել են կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Շվեյցարացիները  մերժել են կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Մարտի 3-ին Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքով քաղաքացիների 58,2 տոկոսը կողմ է քվեարկել թոշակառուների հավելավճարներին՝ այսպես կոչված «տասներեքերորդ կենսաթոշակին», գրում է DW-ն։

Տեղական արհմիությունների և ձախակողմյան կուսակցությունների ներկայացրած օրինագիծը նման է «տասներեքերորդ աշխատավարձին», որը ստանում են աշխատողները Շվեյցարիայում և եվրոպական շատ այլ երկրներում: Ամբողջ երկրում մասնակցությունը քվեարկությանը կազմել է 58 տոկոս:

Շվեյցարիայում հանրաքվեներում քվեարկությունը պահանջում է, որ փոփոխությունները պաշտպանվեն ոչ միայն ամբողջ երկրում, այլև երկրի 26 կանտոնների մեծամասնությունում, նշում են լրատվամիջոցները: «Տասներեքերորդ կենսաթոշակն» աջակցություն է ստացել 26 կանտոնից 16-ում: Սա առաջին դեպքն է Շվեյցարիայում, երբ արհմիություններին հաջողվում է ուղղակի ժողովրդավարության միջոցով հասնել պետական ​​ծախսերի ավելացման իրականացմանը, գրում է պարբերականը:

Միջին ամսական կենսաթոշակն այս երկրում ներկայումս կազմում է 2450 շվեյցարական ֆրանկ (մոտ 2470 եվրո) միայնակների համար, իսկ 3675 ֆրանկ (մոտ 3854 եվրո) զույգերի համար։ Միաժամանակ Շվեյցարիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է։

Շվեյցարիայի կառավարությունը դեմ է արտահայտվել նոր վճարումներին։ Իշխանությունները բացատրել են, որ դա կպահանջի տարեկան ավելի քան 4 միլիարդ շվեյցարական ֆրանկ լրացուցիչ բյուջետային ծախսեր և կարող է սպառնալ սոցիալական համակարգի կայունությանը։

Շվեյցարիայում «տասներեքերորդ կենսաթոշակի» հարցին զուգահեռ հանրաքվեում ներկայացվել էր նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման առաջարկ՝ մեկ տարով կենսաթոշակային տարիքը 65-ից հասցնել 66-ի: Այս գաղափարին դեմ է քվեարկել քաղաքացիների 74,7 տոկոսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում