ԼԼուսինե Մուրադյան

Երևան քաղաքում ևս 452 ինքնակամ տեղադրված գովազդ է ապամոնտաժվել

Երևան քաղաքում ևս 452 ինքնակամ տեղադրված գովազդ է ապամոնտաժվել

Երևան քաղաքում հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսքն ուղղելով այս գործընթացում խոչընդոտներ ստեղծողներին, հիշեցրեց. «Քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, չենք կարող ունենալ ոչ օրինական գովազդների համար հնարավոր պայքար բոլոր միջոցներով, և այլ ոլորտներում տարբեր խնդրանքներ հենց այդ նույն մարդկանց կողմից։ Սա շատ կարևոր սկզբունք է»,- ասաց նա, ապա հավելեց,- «Երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր իսկ, մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ կանոններ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն»։

Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը վերջին անգամ զգուշացրեց՝ կրակի հետ խաղ մի՛ արեք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում