ԳԳոհար Սարգսյան

Գետափ-Մարտունի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա

Գետափ-Մարտունի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա

Մարտի 4-ին` ժամը 04:34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ք., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա:

Փրկարարներն ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում