ԳԳոհար Սարգսյան

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Մարտի 1-ին` ժամը 20:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են Toyota (վարորդ՝ Յ․ Ե․, ծնված 2005 թ․), Nissan (վարորդ՝ Ա․ Մ․) և Ford (վարորդ՝ Հ․ Լ․) մակնիշների ավտոմեքենաները․ Toyota մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութի արտահոսք։

Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարներն ուղղել են Toyota մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում