ՄՄարո Թարվերդյան

Ավինյանն ու Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանը

Ավինյանն ու Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Կահիրեի նահանգապետարանի միջև գործակցության հաստատմանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 

Որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, ի դեպ, վերջերս Երևանի կարևորագույն հանգույցներից մեկը ավագանու որոշմամբ անվանակոչվեց Եգիպտոսի հրապարակ: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանը հիացմունք է հայտնել Երևանի առանձնահատուկ  գրավչության ու նախաձեռնված փոփոխությունների առնչությամբ: Սերենադ Գամիլը նաև նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ Երևանի և Կահիրեի միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:  

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում