ՄՄարո Թարվերդյան

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Բորիս Սահակյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բորիս Սահակյանն ազատվել էր ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում