ԼԼուսինե Մուրադյան

Գերմանացի և եվրոպացի մասնագետները ՀՀ-ում և ԵՄ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին դասընթաց են անցկացրել Հայաստանում

Գերմանացի և եվրոպացի մասնագետները ՀՀ-ում և ԵՄ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին դասընթաց են անցկացրել Հայաստանում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

 

Հերթական՝ 13-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Դասընթացը վարելու համար վարչության կողմից հրավիրվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Թյուրինգիայի երկրամասի քրեական հետախուզության պետական գրասենյակի ղեկավարն ու գրասենյակի 3 մասնագետներ, ինչպես նաև Եվրոպոլում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գրասենյակի պատասխանատուներ։
 
Երկօրյա դասընթացների թեման էր «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ՀՀ-ում և ԵՄ-ում։ Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում»։

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․Այվազյանը։ Նա շնորհակալություն է հայտնել հյուրերին իրենց հարուստ փորձով կիսվելու պատրաստակամության համար։

 

Արսեն Այվազյանը, կարևորելով քննիչների պարբերական վերապատրաստման գործընթացը, հույս հայտնեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու պետությունների և Եվրոպոլի միջև մասնագետների վերապատրաստմանն ուղղված միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով այս բնույթի՝ դինամիկ զարգացում ապրող անդրազգային հանցագործությունների հակազդման ոլորտում համընդհանուր ջանքերի համատեղման, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակության և Եվրոպոլի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու տվյալ ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվական և մեթոդական աջակցություն տրամադրել անդրազգային հանցագործությունների վարույթներով տվյալների ստացման համար։
 

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում