ԼԼիլիթ Ասատրյան

Մյունխենում պետությունների ղեկավարների հանդիպումը դրական առաջընթաց է. Ռուբեն Ռուբինյան

Մյունխենում պետությունների ղեկավարների հանդիպումը դրական առաջընթաց է. Ռուբեն Ռուբինյան

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական համաժողովի պանելային քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ղեկավարների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներ չեն ունեցել, սակայն կողմերը շարունակել են մեկնաբանություններ փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ. Մյունխենում պետությունների ղեկավարների հանդիպումը դրական առաջընթաց է:

Նա նշել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը տարբեր հարթակներում համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը, նույն հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում և երկրների ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը: 

Ըստ նրա՝ խաղաղությունը տեսանելի և հասանելի կդառնա, երբ կողմերը հետևեն այդ սկզբունքներին: Ռուբինյանի խոսքով՝ Երևանը պատրաստ է շարժվել այդ ճանապարհով, սակայն ադրբեջանական կողմը ոգևորություն չի ցուցաբերել այդ հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում