ԼԼիլիթ Ասատրյան

Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները. Սեյրան Օհանյան

Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները. Սեյրան Օհանյան

Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները: Այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:

«Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է միջնորդության խնդրին, ապա, պատգամավորի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ` շատ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան, թե՛ հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն:

«Կարծում եմ, որ, իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ՝ տեղում, մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի հատվածական դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում