ՔՔրիստինե Ոսկանյան

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները:

Վասիլիս Մարագոսի խոսքով՝ ԵՄ-ն փորձում է նաև իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների և հավելյալ արժեքի ստեղծմանը:

Հայ խորհրդարանականներն արժևորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայումս մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում