ՎՎահե Դավթյան

Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը

Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստանից Ռուսաստան պատվիրակություն կգործուղվի։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

 2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին»,- նշված է որոշման մեջ:

Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պատվիրակության կազմը՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում