ԱԱսպրամ Սարատիկյան

Երևանի ամենահին քարայրում հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանի ամենահին քարայրում հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։

Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝  «Երևան-1» քարայրում: Այստեղից հայտնաբերվել են ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ: Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը: Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում