ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է գործեն արագ, որպեսզի խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում. Նատալի Լուազո

Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է գործեն արագ, որպեսզի խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում.  Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն:

«Վերադառնանք Հայաստան: Ես տեսնում եմ ժողովուրդ, որը ցանկանում է խաղաղ ապրել իր հարևանների հետ, և ղեկավարություն, որն ահազանգում է, որ երկիրը վտանգի տակ է:

Ադրբեջանը հայաթափեց Լեռնային Ղարաբաղը, գրավել է Հայաստանի տարածքի մի մասը, Բաքուն շարունակ նոր պահանջներ է ներկայացնում: Ռուսաստանը լքեց Հայաստանը, որը բռնել է ժողովրդավարության ուղին, բարեփոխումներ է իրականացնում, համագործակցում է Միջազգային քրեական դատարանի հետ, սառեցրել է մասնակցությունը Ռուսաստանի գերակայության տակ գտնվող անվտանգության կազմակերպությանը, որը ոչինչ չի առաջարկում:

Ես վերադարձել եմ Հայաստանից և հպարտ եմ հանուն այդ երկրի Ֆրանսիայի քայլերից: Այն օգնում է Հայաստանին պաշտպանության ոլորտում՝ իրականացնելով վարժանքներ, տալով խորհուրդներ և ապահովելով ռազմական սարքավորումներով:

Ֆրանսիան իր աջակցությունն է առաջարկում Հայաստանին՝ կանխելու հետագա հարձակումներն այդ հանրապետության վրա և վերականգնելու ուժային հավասարակշռությունը: Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին և գործեն արագ, որպեսզի խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում: Միայն բանակցություններում ներգրավվածությունը բավարար չէ, դրանք ընթանում են, չնայած դանդաղ, մենք պետք է համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել հայ ժողովրդի որդեգրած ժողովրդավարությունը»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում