ԳԳոհար Սարգսյան

Աշտարակ-Ագարակ ճանապարհին մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ

Աշտարակ-Ագարակ ճանապարհին մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ

Փետրվարի 27-ին` ժամը 22։53-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Subaru մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում