ԼԼուսինե Մուրադյան

Երթուղի են դուրս եկել 64 համարի նոր Zhong Tong ավտոբուսները, որոնք Նոր Նորքը կկապեն Էրեբունի վարչական շրջանի հետ

Երթուղի են դուրս եկել 64 համարի նոր Zhong Tong ավտոբուսները, որոնք Նոր Նորքը կկապեն Էրեբունի վարչական շրջանի հետ

Երթուղի են դուրս եկել 64 համարի նոր Zhong Tong ավտոբուսները, որոնք Նոր Նորք վարչական շրջանը կապում են Էրեբունի վարչական շրջանի հետ, իսկ 13 համարի երթուղին Սարի թաղը կկապի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: 

«64 համարի երթուղին սպասարկողին, որը սպասարկվում է մասնավորի կողմից, մարտի 1-ից կսպասարկենք նաև մենք նոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներով»,- ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրանը Ավինյանը հիշեցրեց, որ սրանք քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում խոստացված նոր գծերն են, մի գիծ, որն անցնելու էր Դավիթ Բեկով, մեկ այլ գիծ, որ պետք է փոխարիներ Սարի թաղի «ՊԱԶ»-իկին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում