ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը վերաբերում է ՌԴ 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը վերաբերում է ՌԴ 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և դա համընկնում է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարելիցի հետ, գրում է Euronews-ը:

Եվրամիության խորհուրդը ուրբաթ՝ փետրվարի 23-ին, սահմանափակող միջոցներ է սահմանել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը։

Պատժամիջոցների ցուցակներում ներառված են ռազմական և պաշտպանական ոլորտների ընկերություններ և ղեկավարներ, որոնք  ներգրավված են ԿԺԴՀ-ից Ռուսաստան ենթադրյալ զենք մատակարարելու մեջ, ինչպես նաև՝ «դատական ​​համակարգի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման ու վերադաստիարակման համար պատասխանատու անձինք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում