ԳԳոհար Սարգսյան

Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում