ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական հինգերորդ սերնդի կործանիչն առաջին թռիչքն է կատարել

Թուրքական հինգերորդ սերնդի կործանիչն առաջին թռիչքն է կատարել

Թուրքական հինգերորդ սերնդի KAAN կործանիչը չորեքշաբթի կատարել է իր առաջին թռիչքային փորձարկումը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի ամենահավակնոտ տեխնոլոգիական նախագիծը համարվող KAAN ազգային մարտական ինքնաթիռը մշակել է Turkish Aerospace Industries ընկերությունը:

Հինգերորդ սերնդի այս օդանավը նախատեսված է Թուրքիայի ռազմաօդային ուժերում գտնվող F-16 կործանիչներին փոխարինելու համար։ Այդ գործընթացը նախատեսվում է սկսել 2030-ական թվականներին։

KAAN անտեսանելի կործանիչի ստեղծման նախագիծը սկսվել է 2016 թ.: Ծրագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում