ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը թիմային մեդալային հաշվարկով առաջին տեղում է. ծանրամարտի ԵԱ

Հայաստանը թիմային մեդալային հաշվարկով առաջին տեղում է. ծանրամարտի ԵԱ

Ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․ առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը:

Առաջին տեղում ենք նաև ծանր ատլետիկայի մեդալների գումարային թվով՝ 11 ոսկի, 7 արծաթ և 8 բրոնզ։

 

Հիշեցնենք, որ Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ:

Հիշեցնենք նաև՝ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ էր դուրս եկել Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Նա առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունկի վնասվածք էր ստացել և լքել պայքարը։

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել էին հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:

Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել էր փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել էր նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):

Մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն էլ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 336 կգ (154+182) արդյունք: Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:

Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք (170+195) և զբաղեցնելով 5-րդ տեղը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում