ՎՎարդուհի Հարությունյան

Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում դեսպանին Լուլա դա Սիլվայի՝ «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո

Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում դեսպանին Լուլա դա Սիլվայի՝ «անցանկալի անձ»  հայտարարվելուց հետո

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպանին այն բանից հետո, երբ Իսրայելի ԱԳՆ-ն պետության ղեկավարին «անցանկալի անձ» է հայտարարել:

Ավելի վաղ Բրազիլիայի ղեկավարն ասել էր, թե այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և դա համեմատել էր Հոլոքոստի հետ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարություններն անվանել է կարմիր գծի հատում։ Իսկ արտգործնախարար Իսրայել Կացը նշել է, որ դա Սիլվան երկրում «անցանկալի անձ» կհամարվի, քանի դեռ ներողություն չի խնդրել իր խոսքերի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում