ԼԼուսինե Մուրադյան

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ առավոտյան կրակոցներ են արձակվել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ առավոտյան կրակոցներ են արձակվել

Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են:

Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում