ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի նախագահը կարևորել է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում

Ադրբեջանի նախագահը կարևորել է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը կարևորել է երկու երկրի հարաբերությունները: Նա համոզմունք է հայտնել, որ թուրք-ադրբեջանական միությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար։

«Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, կայունության և գործակցության երաշխավորն է: Այսօր Թուրքիային լսում են ամբողջ աշխարհում, և նրա դիրքորոշումից շատ հարցեր են կախված ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը կարևորել է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի բանակը լիովին անցում է կատարել թուրքական մոդելի:

«Երկկողմ շփումների կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում գործակցությունն է: Նոր հնարավորություններ են ստեղծվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Համատեղ արտադրության հետ կապված ծրագրեր կան»,- հայտարարել է Ալիևը:

Նախագահների հանդիպման ավարտին երկկողմ գործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: Ալիևը Էրդողանին հրավիրել է Բաքու: Վերջինս ընդունել է հրավերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում