ԼԼուսինե Մուրադյան

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների ոլորտի կանոնակարգման աշխատանքներում

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների ոլորտի կանոնակարգման աշխատանքներում

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների (ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ) ոլորտի կանոնակարգման աշխատանքներում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

Կարևորելով ախտորոշիչ բժշկական ծառայությունների ճշգրտության, որակի և անվտանգության հարցերը՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատասխանատու ստորաբաժանումների և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի ուղղություններով համագործակցելու հնարավորությունը՝
  • գործելակարգերի մշակում, կլինիկական ուղեցույցների հետ համադրում.
  • բժշկական սարքավորումների գրանցում.
  • լիցենզավորման պահանջների վերանայում:

Հանդիպմանը ներկայացվել է նաև լիցենզավորման գործընթացի, բժշկական սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանման եվրոպական փորձը:

 

Մասնագետներն առանձնացրել են հնամաշ սարքավորումների շահագործման, ճշգրիտ ախտորոշիչ հետազոտությունների ցուցման, գործարանային սպասարկման, ճառագայթային անվտանգության պահպանման հետ կապված ներկայիս խնդիրները:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համատեղ մասնագիտական քննարկումները` առաջին փուլում գործելակարգերի մշակման ուղղությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում