ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկովը հաստատել է ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների տարաձայնությունը

Պեսկովը հաստատել է ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների տարաձայնությունը

Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ տարբերվում են։

«Իրոք, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ: Դա բոլորին հայտնի դիրքորոշում է»,- երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որն արվել է մյունխենյան համաժողովի շրջանակում: «Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Պեսկովն ընդգծել է. «Մենք այդ հարցում Հայաստանի հետ համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել մեր դիրքորոշման ճշմարտացիությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում