ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները

Վարչապետը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից  բռնի տեղահանվածների խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած և առաջիկայում նախատեսվող ծրագրերին, այդ թվում` երկարաժամկետ առումով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի ու հնարավորությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում