ՎՎարդուհի Հարությունյան

Բաքվի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անսասան է. Ալիևը՝ Զելենսկու հետ հանդիպմանը

Բաքվի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անսասան է. Ալիևը՝ Զելենսկու հետ հանդիպմանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները:

Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:

Ուկրաինայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությանը սատարելու մասին:

«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,- ասել է Ալիևը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում