ՎՎարդուհի Հարությունյան

Ավդեևկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ավդեևկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ավդեևկայի շուրջ զարգացումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին: Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այժմ առաջնահերթություն է զինվորականների փրկությունը:

Նրա խոսքով՝ Ավդեևկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը։ Զելենսկին միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական կողմը բավականաչափ զինամթերք չունի՝ դիմակայելու ռուսական հարձակումներին:

«Մի հարցրեք Ուկրաինային՝ երբ կավարտվի պատերազմը, հարցրեք՝ ինչու է Պուտինը դեռ ի վիճակի այն շարունակել»,- շեշտել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում