ԳԳոհար Սարգսյան

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

81 կգ քաշային հայ ծանրորդը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:

Նշենք՝ Հարությունյանի պարգևատրումն իրականացրել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ավելի վաղ Հայաստանը երկու ոսկե մեդալ էր նվաճել ԵԱ-ի երկամարտում։ Մեր ընտրանու կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում