ԱԱնի Օհանյան

Ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը ԵԱ-ի եզրափակչում են

Ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը ԵԱ-ի եզրափակչում են

Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ընդամենը երկու րոպեում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: 

Վաղը Հարությունյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների իր 4-րդ չեմպիոնության համար: Մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսն է:

ԵԱ-ի չեմպիոնության համար կգոտեմարտի նաև Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:

ԵԱ-ի կիսաեզրափակչում Անդրեասյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Իսմաիլ Մուսուկաևի հետ և 8:5 հաշվով կամային հաղթանակ է տարել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում