ԻԻրինա Մկրտչյան

Օհանավանում հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ. տարածքն այցելությունների համար ժամանակավորապես փակ կլինի

Օհանավանում հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ. տարածքն այցելությունների համար ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հաշվի առնելով Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում է, որ հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ:

 
«Առաջիկայում հնավայրում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ. հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում:
 
Մինչ այդ տարածքն այցելությունների համար փակ կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քասախի կիրճում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել էր, և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել է աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում