ԳԳոհար Սարգսյան

Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։

Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։

Կրթություն

1990թ․ - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵՊԻ) Մեքենաշինության ֆակուլտետ

1990 - 1991 թթ․ - ԵՊԻ, Մեքենաշինության ֆակուլտետի Տնտեսագիտության ամբիոն, ստաժոր-հետազոտող

1995թ․ - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Արտադրական գործընթացի օպտիմալ կառավարում» (Внутрифирменный менеджмент в машиностроении) թեմայով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն

1991–1996 թթ․ - դասախոս («Մեքենաշինական արդյունաբերության տնտեսություն և կազմակերպում», «Կառավարում», «Մարքեթինգ» և հարակից այլ առարկաներ), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետ, Տնտեսագիտության ամբիոն 

1997–1998 թթ․ - մենեջեր-տնտեսագետ, «Հայներարտբանկ», վարկա-ավանդային և տարադրամա-ֆինանսային գործառնությունների դեպարտամենտ, արտարժութային գործառնությունների և արժեթղթերի վարչություն

1998–1999 թթ․ - տնօրենի աշխատակազմի գլխավոր մասնագետ, տնտեսագետ, «Հայավտոճան» ՊՓԲԸ, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժին

1999–2000 թթ․ - բաժնետերերի հետ աշխատանքների համակարգող, գլխավոր իրավաբան, «Հայներարտբանկ»

2000–2002 թթ․ - Պլանավորման և ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն

2002–2005 թթ․ - Նախագահի՝ ֆինանսական գծով խորհրդական, Հայկական Կարմիր խաչի ընկերության

2005–2024 թթ․ - Գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն

2005 թ․-ից՝ «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ

2010 թ․-ից՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ

2013-2018 թթ․՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ

2016 թ․-ից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ

2022 թ․-ից՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» անդամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում