ԼԼուսինե Մուրադյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում է առաջադրվել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին որոշումը ներկայացված է Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- նշվում է որոշման մեջ:

Կառավարության նիստին՝ թեկնածության քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, և ընդհանրապես երկրում մրցակցության վիճակը, առաջընթացը գնահատելու առումով անելիքներ կան, և այդ անելիքների մի մասը հանձնաժողովի, մյուս մասը Կառավարության գործունեության տիրույթում է, և որ անելիքներն առաջիկայում պետք է լինեն առաջնահերթություն:

Գեղամ Գևորգյանը հաստատեց՝ սպառողների շահերի պաշտպանությունը նոր գործիքակազմերի և կանոնակարգումների անհրաժեշտություն ունի: Նա նաև կարծիք հայտնեց, որ պետք է խորացնել գործառույթներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական աջակցության կարգավորումները, ինչպես նաև գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտումները:

Կառավարությունը հաստատեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, հաջորդիվ նա իր ծրագիրը կներկայացնի Ազգային ժողովում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում